Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Այն մասին, թե ով է մեր թշնամին և ինչպես պետք է վարվել թուրքի հետ...

Այն մասին, թե ով է մեր թշնամին և ինչպես պետք է վարվել թուրքի հետ...
05.03.2024 | 11:01

Ղաթարի կռիվը տևեց 15 ժամ։ Եվ այսքան ժամանակ Բարաբաթումում նստած ռուս ոստիկանապետը դիտում էր հարձակումը` առանց միջամտելու փորձ անելու։ Երեկո էր։ Հայերը հավաքեցին իրենց զոհերին ու տեղափոխեցին նրանց հայրենի գյուղերը։

... Ղաթարի կռիվը անողոք վրիժառության օրինակ եղավ, որի մասին սոսկումով պիտի հիշեին թուրք ազերիները։ Նրանք իրենց մեռյալներին թաղելու հնարավորություն չունեցան։ Նրանց մեռյալներին և գերիներին լցրեցին Կավարտի հանքերը։ Հայդուկապետ Մուրատ Սեբաստացու հրամանով ու կավարտցիների խնդրանքով Կալոյի ու Պապիի աճյունները տեղափոխում են Կավարտ (Գ. Սմբատյան, «Սյունիքը փորձության մեջ, Հայ-թաթարական բախումները»):

Պապի Այվազյան։ Նա շիկահողցի Այվազի թոռն էր, Հարությունի որդին։ Ծնվել է 1880 թ։ Զորակոչվել է ցարական բանակ, լքել ծառայությունը` ըմբոստանալով բանակում տիրող բարքերի դեմ։ Գնում է Բաքու, հաստատվում Բալախանիում։

Այնտեղ էլ է արտահայտվում Պապիի քաջ ու ըմբոստ բնույթը։

Կռիվ է տալիս ժանդարմների դեմ և փախչում է Գորիս-Կապան։

Զինված շրջում էր լեռներում, սաստում ավազակներին։

Դեռևս հայ թաթարական բախումներից առաջ հայտնի էր Քաջ Պապի անունով։

Համարվում էր թուրքական քոչի վայրենությունները զսպողը։ Նրա և ընկերների օգնությանն էին դիմում տեղից տեղ գնացող առևտրականները։

Փայլել է Ղաթարի կռվում իր քաջությամբ։ Կռվի մասնակիցների վկայությամբ հենց Պապին է սպանել Ղաթարի թուրքական ուժերի հրամանատարին` մեն մենակ կռվի բռնվելով և գնդակահարելով ոսոխին։

Կապանում Պապիին գրեթե չգիտեն։

Մեր օրերում, սակայն, մոռացված լեգենդը վավերագրերում և զինակիցների հիշողություններում հայդուկ է, զինվոր և հրամանատար...

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4807

Մեկնաբանություններ